Ուրի (Շվեյցարիա)
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Կենտրոնական Շվեյցարիա և Waldstätte? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Ալտդորֆ | ||||
Ամենաբարձր կետ | Dammastock? | ||||
ԲԾՄ | 447 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landrat of Uri? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | 36 433 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 1076,57 կմ² | ||||
Հիմնադրված է | 1291 թ. | ||||
Սահմանակցում է | Գրաուբյուդեն, Տիչինո, Վալե, Բեռն, Օբվալդեն, Նիդվալդեն, Գլարուս (կանտոն) և Շվից | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-UR | ||||
Ավտոմոբիլային կոդ | UR | ||||
ur.ch(գերմ.) | |||||
Ուրի (գերմ.՝ Kanton Uri [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈuːʁi]]] ( )), Շվեյցարիայի ներկայիս 26 կանտոններից և Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր կանտոններից մեկը։ Լեգենդար Վիլհելմ Տելլը այստեղ է մեծացել և սխրագործել:Այստեղ է գտնվում պատմական Ռյութլին, որտեղ հիմնադրվել, երդմամբ կնքվել է շվեյցարական համադաշնությունը։ Կանտոնը գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Սեն Գոթարդի լեռնանցքի և Լյուցեռնի լճի միջև։ Ներառում է Ռոյս գետի հովիտը։ Զբաղեցնում է 1076.4 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Ալտդորֆ քաղաքն է։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտավայրի անվանումը, որ հետագայում դարձել է ամբողջ կանտոնինը, առաջին անգամ հիշատակվել է 8-9-րդ դարերում, լատինացված Uronia ձևով[2]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտոնը կազմված է հետևյալ 20 ինքնավար տարածքներից (համայնքներից).
- Ալտդորֆ
- Անդերմաթ
- Աթինգհաուզեն
- Բաուեն
- Բյուրգլեն
- Վասսեն
- Գյոշենեն
- Գուրտլենեն
- Զեեդորֆ
- Զելիսբերգ
- Զիզիկոն
- Զիլենեն
- Իզենտալ
- Ռեալպ
- Ունտերշեխեն
- Ֆլյուելեն
- Հոսպենտալ
- Շատդորֆ
- Շպիրինգեն
- Էրստֆելդ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զիլենեն համայնքը
-
Վիլհելմ Տելլի մատուռը
-
Սատանայի կամուրջը
-
Ռոյս հովիտը
-
Սուվորովի զորքն անցնում է Սեն Գոթարդը (19-րդ դարի նկար)
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Ուրի կանտոնի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 36,433; Նրանց 9.4%-ը օտարերկրացիներ էին[3]։
2000–2010 թվականներն ընդգրկող մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է −0.4%, ընդ որում՝ միգրացիայինը՝ −1.2%, ծնունդներինն ու մահերինը՝ 1.3%[4]:
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5]
Պատմական տվյալներ բնակչության թվաքանակի վերաբերյալ[5] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչ. | Գերմանախոս | Իտալախոս | Կաթոլիկ | Բողոք. | Այլ | Հրեա | Քրիստ. կաթոլիկ | Դավանանքը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյց. |
1850 | 14,505 | 14,493 | 12 | 14 465 | 40 | ||||||
1860 | 14,741 | ||||||||||
1870 | 16,095 | ||||||||||
1880 | 23,744 | 18,024 | 5,313 | 23,149 | 524 | 21 | 7 | 17 376 | 6 368 | ||
1888 | 17,249 | ||||||||||
1900 | 19,700 | 18,685 | 947 | 18,924 | 773 | 3 | 1 | 18 267 | 1 433 | ||
1910 | 22,113 | ||||||||||
1920 | 23,973 | ||||||||||
1930 | 22,968 | ||||||||||
1941 | 27,302 | ||||||||||
1950 | 28,556 | 27,639 | 693 | 26,439 | 2,073 | 24 | 20 | 27 743 | 813 | ||
1960 | 32,021 | ||||||||||
1970 | 34,091 | 31,546 | 1,900 | 31,732 | 2,236 | 113 | 10 | 31 | 31 393 | 2 698 | |
1980 | 33,883 | ||||||||||
1990 | 34,208 | ||||||||||
2000 | 34,777 | 32,518 | 462 | 29,846 | 2,074 | 2,835 | 7 | 22 | 818 | 31 706 | 3 071 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ The oldest mention of the name is in a document dated 853, as pagus uroniae. Some Middle Latin sources also spell Urania. There is a possible mention dating to the 8th century, in the context of the banishment of abbot Eto to Uri in 732, but this is extant only in an 11th-century chronicle ( Eto, Augiae abbas, a Theodebaldo ob odium Karoli in Uraniam relegatus Hermannus Contractus, Chronicum, c. 1040).
- ↑ Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Swiss Federal Statistical Office Արխիվացված 15 Հունվար 2012 Wayback Machine accessed 5 January 2012
- ↑ 5,0 5,1 Uri in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրի (Շվեյցարիա)» հոդվածին։ |
|